
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ԱԳՆ-ին: Նիստին ներկա էր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Վարչապետը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շաբաթը մեկա անգամ հանդիպել ՏՏ ոլորտի ներկայացուցիչենրի հետ և նշեց, որ վերջինս հարցով են դիմել: Մասնավորապես, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խնդրել են 15 երկրներում գործող ՀՀ դեսպանատներում օգտագործել այդ հարթակը և ունենալ ներկայացուցիչ:
Վարչապետը ընդգծեց, որ դա լրացուցիչ ծախսեր չի առաջացնելու բյուջեի համար, որովհետև ծախսերը հոգալու է ՏՏ ոլորտը: Կարեն Կարապետյանը դիմեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի մտածեն` գուցե նման հարթակ ստեղծեն նաև իրենց մոտ: