ԱՄՆ նոր նախագահ ընտրվեց միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Միլիարդատերը, ում անսպասելի հաղթանակը շոկի ենթարկեց բոլորին, արդեն վաղուց ստացել է էքսցենտրիկ մականունը: ELLE-ն ներկայացրել է միլիարդատիրոջ մի քանի արարքներ և մտքեր:
2011թ. Թրամփը լրագրողներին թույլ տվեց մուտք գործել իր նոր ինքնաթիռ, որի համար 100 միլիոն է ծախսել: Այնտեղ կա ննջարան, լոգարան, որը պատված է 24-կարատանոց ոսկիով: Ոսկիով է պատված նաև զուգարանակոնքը:
Թրամփը սիրում է շոու բիզնեսը, իսկ շոու բիզնեսը սիրում է նրան: Ամերիկացիները լավ գիտեն միլիարդատիրոջը «Թեկնածու» հեռուստաաշոուից, որի մասնակիցները մրցում էին Թրամփի ընկերությունում թոփ-մենեջերի պաշտոնը ստանալու համար: Նրան հիշում են նաև էպիզոդիկ դերերով՝ Վուդի Ալենի «Հայտնիները» ֆիլմում, «Տանը միայնակ» ֆիլմում, «Օրինակելի արուն» ֆիլմում, ինչպես նաև «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում:
Թրամփը գնահատում է կանացի գեղեցկությունը և սովոր չէ, որ իրեն մերժում են: Մի անգամ նա ասել է. «Կանայք իրենք են վազում իմ հետևից»: Սակայն կան բացառություններ: Դերասանուհի Սալմա Հայեկը մերժել է Թրամփին, երբ վերջինս նրան հանդիպման է հրավիրել:
Հիլարի Քլինթոնի մասին նա այսպես է արտահայտվել. «Եթե Հիլարի Քլինթոնը չի կարողանում բավարարել իր ամուսնուն, ինչպե՞ս կարող է բավարարել Ամերիկային»: Այս մասին նա գրել է թվիթերում:
Իսկ ավելի վաղ նա վիրավորել է Հայդի Կլումին՝ հայտարարելով, որ վերջինս արդեն ծերացել է:
2015թ. Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ դուրս է վռնդել մամուլի ներկայացուցիչներից մեկին: Դուրս վռնդվածը Univision հեռուստաալիքի թղթակիցն էր: Լրագրողը փորձել է մի քանի անգամ հարց ուղղել Թրամփին, սակայն անարդյունք: Թրամփն ասել է, որ նրան ոչ ոք խոսք չի տվել և հրամայել է դուրս վռնդել նրան: Մամուլի ասուլիսի ավարտից հետո Թրամփը՝ մեկնաբանելով տեղի ուենցածը, ասել է, որ լրագրողը «հելել և սկսել է բղավել՝ խանգարելով իրեն մտածել»: