Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Չեռնոգորիա խաղից առաջ «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) երկրպագուների շարժումը երթ կանցկացնի:
«Սիրելի երկրպագուներ, ՖԱՖ-ը Հայաստան-Մոնտենեգրո խաղին ևս լինել է հյուսիսային տրիբունայում՝ 2-րդ սեկցիայում: Կոչ ենք անում ձեռք բերել այդ հատվածի տոմսեր՝ մարզադաշտում առաջ քաշված արհեստական խոչնդոտները միասին հաղթահարելու համար: Երկրպագուների միասնական երթը կմեկնարկի նոյեմբերի 11-ին` ժամը 18:00 Օպերայի՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից», – ասված է հայտարարության մեջ: