Armenian text to speach

Վարչապետն անդրադարձավ Միքայել Արամյանցի տան խնդրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքեց մի խումբ մտավորականների նամակին, որով նրանք իրենց մտահոգությունն էին հայտնել ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի վերաբերյալ:

«Առանձնատունն ընդգրկվել է Մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում»,- նշեց նա :

Վարչապետը հանձնարարեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝  ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել:




Լրահոս