Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները կպարզեցվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծ ներկայացրեց, որով ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները կպարզեցվեն:

Նախարարը նշեց, որ արդյունքում կվերացվի քաղաքացիների կողմից երեխայի ծննդի և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը, իսկ բժշկական հաստատություններում կներդրվի ծննդի և մահվան բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ: Այն թույլ կտա ավտոմատացնել և միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները:

Արփինե Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ համակարգն արդեն փորձնական ռեժիմով տեղադրվել է Երևան քաղաքի, Շիրակի, Տավուշի, Լոռիի մարզերի բժշկական հաստատություններում, ներկայում այն տեղադրվում է Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններում:




Լրահոս