Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների մասին. Կարապետյանի հանձնարարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին, համագործակցելով համայնքապետերի հետ, կանոնակարգել բազմաբնակարան շենքերում և հարակից գործող գիշերային ակումբների գործունեությունը, անհրաժեշտության դեպքում քննարկել այդ զվարճանքի կետերն այլ տեղեր տեղափոխելու հարցը:

«Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների և զվարճանքի ակումբների մասին, շատ բողոքներ կան, որ բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում դրանք գործում են և անհանգստություն առաջացնում` բարոյական կերպարի մասով: Այս իսկ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,- ասաց վարչապետը:




Լրահոս