Յուրաքանչյուր աշխատող պետք է 1000 դրամ վճարի. նոր համակարգ կներդրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը վերաբերում էր  զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցմանը: Մասնավորապես առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողությունների, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

«2016 թ. ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողությունների արդյունքում զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառվող վնասները միայն ՀՀ բյուջեի նախատեսված միջոցներով և ամբողջ ծավալով հոգալ հնարավոր չէ, և դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ և նոր համակարգ: Այդ նպատակով, նախագահի հանձնարարությամբ, մշակվում է փաթեթ, որը նախատեսում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որը կներառի պետական և հասարակական աջակցության տարրեր:  Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքների անդամներին: Համակարգը նախատեսված է ներդնել 2017թ. հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար»,- նշեց նախարարը:

Նշվեց, որ հիմնադրամի հատուցումները վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից` յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ  վճարում է ամսական 1000 դրամ` իր աշխատավարձից, արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, նվիրատվություններից:  Նա նշեց, որ փաթեթը հնարավորության դեպքում պետք է ճանաչել անհետաձգելի, որ հաջորդ տարվանից այն սկսի կիրառվել:




Լրահոս