ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախորդի սխալները չի ցանկանում ուղղել, այլ կկառուցի նոր հիմքեր և առաջ կգնա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Առաքելյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում ուղղել նախորդ նախարարի սխալները:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ դիզվառելիքի և պարարտանյութերի ոլորտում որոշակի ուսումնասիրություններ արվել են, և ինքը համարում է, որ դրանք աննպատակահարմար են ծախսվում։ Հարցին, թե մասնավորապես որ ծախսերն են, որ տեղ չեն հասնում, նախարարն ասաց, որ խնդիրը սերմերի ու պարարտանյութերի, դիզվառելիքի տրամադրման մեջ է:
Միևնույն ժամանակ նախարարը չհամաձայնեց այն մտքի, որ անիմաստ հատկացումներ են արվել: Նրա խոսքով՝ ոչ ոք անիմաստ ոչինչ չի արել, իսկ այսօր փոխելու ժամանակն է: