
Վաղը տեղի կունենա ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվելու է «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումը:
Օրակարգի միակ հարցը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների վարքագծին: Այս անգամ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավրները «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանն ու Սուքիաս Ավետիսյանն են: Հետաքրքիր է, որ վերջինս հենց հանձնաժողովի նախագահն է:
Նշենք, որ 9-րդ նստաշրջանում ևս կար նմանատիպ հարց, և հանձնաժողովը քննարկել էր ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական 7 պատգմավորների հարցը ու որոշել, որ նրանք խախտում են կատարել: