
Վիետնամի կառավարությունը որոշել է հրաժարվել Ռուսաստանի և Ճապոնիայի հետ համատեղ ատոմային էլեկտրակայան ստեղծելուց, փոխանցում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Vietnam Electricity-ն:
Նման որոշումն ընդունվել է՝ կապված էներգիայի այլ աղբյուրների՝ նավթի և ածուխի գների նվազեցման հետ: Բացի այդ, տնտեսական աճի տեմպերի նվազեցումը էլեկտրաէներգիայի պահանջարկի նվազեցում է առաջացնում:
«Ատոմային էներգիան այժմ պակաս մրցունակ է՝ համեմատած էներգիայի այլ աղբյուրների հետ»,-The Wall Street Journal-ը մեջբերում է Vietnam Electricity-ի ներկայացուցչի խոսքը:
Վիետնամում առաջին ԱԷԿ-ները պլանավորվում էր կառուցել Նինյթհուան նահանգում: