
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ «Սպորտինգ»-ում հանդես գալու տարիներին կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված էր իր ծառայություններով:
«Երբ դեռ այնքան էլ շատ խաղ չէի անցկացրել «Սպորտինգ»-ում, մի շարք եվրոպական ակումբներ հետաքրքրվեցին իմ ծառայություններով: Դրանց թվում էր նաև «Բարսելոնա»-ն, բացի այդ` «Արսենալը», «Ինտեր»-ը և «Վալենսիա»-ն: Ֆուտբոլիստի կողմից անսպասելի է եղել այդքան ակումբների կողմից հետաքրքրությունը: