Աթաթուրքի համակիրը՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի հավանական թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունում, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի նաև Նևթ Գինգրիչը, ով հայտնի է որպես Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի համակիր, գրում է Ermenihaber-ը:

Թուրքական «Milliyet» թերթի տեղեկացմամբ՝ Գինգրիչը ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի հավանական թեկնածուներից մեկն է: Իսկ նրա մրցակիցը կարող է դառնալ սենատոր Բոբ Քորքերը:

Գինգրիչը նախկինում եղել է նաև Ներկայացուցիչների պալատի նախագահ: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի 125-ամյակի առթիվ միջոցառմանը ելույթ ունեցած Գինգրիչը հայտարարել էր, թե ինքը Աթաթուրքի մեծ երկրպագուն է և ընկալում է նրան որպես քաղաքական գործչի լավ օրինակ:




Լրահոս