Շան գլուխն այստեղ է թաղված. Աշոտ Մելիքյանը` ԿԸՀ-ի` լրատվամիջոցների հավատարմագրման որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում հաստատեց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: Վերջինս ասաց, որ դա բխում է ընտրական օրենսգրքից, որտեղ նախատեսված էր լրագրողների հավատարմագրումը. «Այդ պրակտիկան եղել է տարբեր ընտրությունների ժամանակ, երբ ԿԸՀ-ն հավատարմագրել էր: Եվ, եթե այս գործընթացը քաղաքակիրթ կազմակերպվի և չխանգարի լրագրողների գործունեությանը, իհարկե, այդտեղ որևէ սպառնալիք չկա»:

Աշոտ Մելիքյանի դիրքորոշմամբ՝ այլ հարց է, որ ընտրական օրենսգրքում տեղ գտած արգելքի սահմանափակումները, որոնք համատեղելի են խոսքի ազատության հետ և խոչընդոտելու են լրագրողի ազատ գործունեությունը լուսաբանելիս:

«Շան գլուխն այստեղ է թաղված ՝ ընտրական օրենսգրքում, որը լրագրողների գործունեության համար ավելի վատն է, քան նախորդ ընտրական օրենսգիրքը»,-ասաց նա:

Վերջինիս հավելմամբ՝ ԿԸՀ-ն ընդամենը կատարում է այն, ինչ-որ ընտրական օրենսգրքում է գրված:

Լիդա Եղիազարյան




Լրահոս