Եթե որոշումներն արվում են օրենքներին համապատասխան, ուրեմն պետք է ընդունելի լինեն բոլորի կողմից. Մարգարիտ Եսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում հաստատեց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը:

Նշենք`եթե նախկինում ԶԼՄ ներկայացուցիչները բացառապես սեփական տարբերանշանով էին մուտք գործում տեղամասային ընտրական հանձնաժողով, ապա, նկատի ունենալով հավատարմագրման կարգը, վերջիններիս տրամադրվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ԶԼՄ ներկայացուցչի համապատասխան վկայական, ինչը նրանց իրավունք է տալու մուտք գործել տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը  զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:

«Եթե երկրի գլխավոր օրենքի սահմանադրությանը համահունչ է, ապա բոլորովին պարտադիր չէ, որ բոլոր որոշումները լրատվամիջոցներին ու լրագրողներին դուր գան»,-նշեց նա:

Ըստ նրա՝ եթե դրանք արվում են օրենքներին համապատասխան, ուրեմն պետք է ընդունելի լինեն բոլորի կողմից. «Ես չեմ էլ կասկածում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան որոշում չի կայացրել: Վստահ կարող եմ ասել, որ այն որոշումն է կայացրել, որ բխում է ընտրական օրենսգրքից և երկրի սահմանադրությունից»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս