
Մոսկվայի Տվերի դատարանը երկարաձգել է «օրենքով գող» Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կալանքը, փոխանցում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը:
Դատարանում քննիչը խնդրել է երկարաձգել գործի բոլոր ֆիգուրանտների կալանքը, ովքեր մեղադրվում են առանձնապես ծանր հանցանքի իրագործման մեջ և, գտնվելով ազատության մեջ, կարող են թաքնվել հետաքննությունից:
Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Գոֆշտեյնը հերքել էր տեղեկություններն այն մասին, որ Կալաշովը՝ որպես Ռուսաստանի հանցավոր հանրության ղեկավար, նշանակել և վերահսկել է ենթակա կառուցվածքային միավորների ղեկավարներին և տնօրինել ողջ գումարը: