
Վերջերս բազմիցս քննարկվել է այն, որ «Բարսելոնայի» և թիմի առաջատար Լիոնել Մեսսիի միջև բանակցություններ են սկսվել նոր պայմանագիր ստորագրելու շուրջ:
Արգենտինացին ներկայում ստանում է 24 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն նա նոր պայմանագրով ակումբից պահանջում է տարեկան 50 միլիոն եվրո,- այս մասին հաղորդում է«Marca»-ն:
Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը: