
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահագների կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները չեն ազդելու հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:
«Ինչպես բոլոր ամերիկացիները, ես նույնպես ուզում եմ հայտնել իմ գոհունակությունը ընտրությունների անցկացման վերաբերյալ. ամերիկացիները եւս մեկ անգամ մասնակցեցին ընտրություններին, ընտրեցին իրենց նախագահին, եւ այն ունեցավ խաղաղ ընթացք: Կարծում եմ` տիկին Քլինթոնը շատ լավ ելույթ ունեցավ, ասաց ճիշտ խոսքեր ամերիկացիների համար, այն է` մենք պետք է աշխատենք նոր նախագահին աջակցելու հարցում եւ հավաստիանանք, որ նրա կառավարությունը կբերի դրական փոփոխություններ Ամերիկայում: Ըստ իս` հայ-ամերիկյան հարաբերություները չեն փոխվի: Մենք ունենք նույն շահերը, ունենք 25-ամյա ընկերություն. դա չի փոխվելու: Կարծում եմ նաեւ, որ նոր կառավարությունը կվարի Բարաք Օբամայի եւ նախորդ բոլոր կառավարությունների քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց դեսպանը: