Այսօր «Սինեմա սթար»-ում կայացավ «Երկրաշարժ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Այն պատմում է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: Ֆիլմի պրեմիերային մասնակցում էին ստեղծագործական կազմի ներկայացուցիչները, արվեստի գործիչներ, ինչպես նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Նշենք, որ Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 2 տարի: Նկարահանումները սկսվել էին 2015-ի հոկտեմբերից, տևել են 41 օր: Աշխատանքները կատարվել են Ռուսաստանում և Հայաստանում: Գյումրիում նկարահանվող մասսայական տեսարաններին մասնակցել են հենց գյումրեցիները:
Դերասան Միքայել Պողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարևորեց նման ֆիլմերի առկայությունը, որը պատմում է հայերի մեծ ցավի մասին` հույս հայտնելով, որ այսպիսի արհավիրքներ այլևս չեն լինի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: