
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 10-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին։
Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշեց, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված են գործընկերային ջերմ հարաբերություններ, վստահություն հայտնեց, որ դրանք ապագայում ավելի կզարգանան։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամետնիյազ Մաշալովը նախարարին ներկայացրեց տրանսպորտի և կապի ոլորտում իրենց ունեցած ձեռքբերումները՝ ընդգծելով, որ Թուրքմենստանում է անցկացվելու տրանսպորտի ոլորտի առաջին գլոբալ համաժողովը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տրանսպորտային փոխադրումների, երկաթուղային տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող մի շարք այլ հարցեր։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն