Գագիկ Խաչատրյանի ունեցվածքը կամաց-կամաց խլում են նրանից. ինչ են ցույց տալիս փաստերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը պաշտոնանկ լինելուց հետո, կարծես, «աղքատացել է»: Այսպես՝ պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ դեռեւս 2011-ին, երբ Գ. Խաչատրյանը զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի պաշտոնը, հայտարարագրել էր 220 մլն 980 հազար դոլար դրամական միջոց եւ մոտ 3 մլն դոլար: Իսկ արդեն 2016 թվականին` պաշտոնաթող լինելուց հետո, հայտարարագրել է 202 մլն 940 հազար դոլար դրամական միջոց:

Այսպիսով՝ Գագիկ Խաչատրյանի դրամական միջոցները նվազել են 77 մլն դրամով եւ մոտ 1 մլն դոլարով: Ստացվում է, որ պետական միջոցներով Հայաստանի ամենահարուստ պաշտոնյան դարձած Գագիկ Խաչատրյանը պաշտոնը կորցնելուց հետո ունեցվածքի մի մասն էլ է կորցրել:

Հիշեցնենք` վերջերս էլ հրապարակվեց, որ նախկին պաշտոնյայի ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության հսկիչ փաթեթը Խաչատրյանից «ստիպողաբար» գնել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը»:

Մանրամասները՝  տեսանյութում

Վահագն Հակոբյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս