Կադրերի տեղափոխումը չէ, որ պետք է խնդիր լուծի բանակում: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով պաշտպանության նախարարի փոփոխությանը, այս մասին նշեց «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանը:
«Սեյրան Օհանյանին ծանոթ եմ, իր ունակություններին ծանոթ եմ: Նրա հնարավորություններն ավելի մեծ էին բանակի հետ կապված: Վիգեն Սարգսյանին չեմ ճանաչում, չգիտեմ նրա ունակությունները, Բայց քանի որ նախարարի պաշտոնն ավելի քաղաքական է, քան զինվորական, գուցե ակնկալիքներ կան», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան