Թրամփն ու Օբաման հանդիպել են Սպիտակ տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հանդիպում է անցկացրել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը, փոխանցում է Reuters-ը:

Նրանք քննարկել են ներքին և արտաքին քաղաքականությունը:

Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ  հանդիպումը շարունակվել է կանխատեսվածից երկար: Նրա խոսքով՝ Օբամայի հետ քննարկել է «որոշ հաջողություններ և որոշ դժվարություններ»:

Օբաման զրույցը «համակողմանի» է անվանել: Նա պատմել է, որ Թրամփի հետ քննարկել է ներքին և արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակը և Թրամփին ու Ամերիկայի նոր առաջին տիկնոջը մաղթել է ԱՄՆ-ի նախագահների նստավայրում զգալ ինչպես իրենց տանը:

«Ցանկանում եմ ընդգծել, պարոն նորընտիր նախագահ, որ մենք ցանկանում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք ձեզ հաջողության հասնել: Եվ եթե դա ձեզ հաջողվի, ապա հաջող կլինի երկրի համար»,-ասել է Օբաման: Օբաման հավելել է, որ այժմ անհրաժեշտ է միավորվել՝ դժվարությունները հաղթահարելու համար:

Թրամփը շնորհակալություն է հայտնել Օբամային հանդիպման համար և նրան «շատ լավ մարդ» անվանել:

ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017թ. հունվարի 20-ին:




Լրահոս