ՕՄՕՆ-ի վետերանների միության ազատամարտիկների հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Մենք ցավում ենք, որ այսօր որոշ ազատամարտիկներ հանիրավի սկսել են հերյուրանքներ տարածել բոլորիս կողմից շատ սիրված և հպարտության օրինակ հանդիսացող գեներալ Վարդան Ավետիսյանի հասցեին:
Մենք՝ ՕՄՕՆ-ի վետերանների միության ազատամարտիկներս, որ մասնակցել ենք ԼՂՀ Ֆիզուլիի շրջանի ազատագրմանը եւ Ֆիզուլի-Հադրութ ռազմաճակատում հիմնադրել «Անի, Ադանա, 65 եւ 66» դիրքերը, եւ մինչեւ զինադադարը պաշտպանել այն՝ կորցնելով 3 տասնյակից ավելի զինակիցներ, վստահ ենք, որ Վարդան Ավետիսյանի հասցեին հնչեցրածը ապատեղեկատվություն է եւ հարիր չէ պատերազմի թոհ ու բոհով անցած մարդկանց:
Բոլոր պատերազմների ժամանակ էլ եւ նույնիսկ խաղաղ պայմաններում լինում են զոհեր եւ տեխնիկայի կորուստներ: Չմոռանանք, որ տարիներ շարունակ անտեսված շատ ազատամարտիկներ հենց Վարդան Ավետիսյանի ակտիվ ջանքերի եւ աջակցության շնորհիվ գնահատվեցին՝ արժանանալով պետական եւ գերատեսչական պարգեւների:
Նրա ակտիվ ջանքերի շնորհիվ էր, որ վերականգնվեց վստահությունը ազատամարտիկների մոտ եւ համախմբեց ՊՆ-ի շուրջ»: