
Ռուսաստանում սկսվել են հանցավոր աշխարհի նոր արքայի ընտրության շուրջ քննարկումները:
Ինչպես «Ռոսբալթ»-ին հայտնել են իրավապահ մարմիններում, մինչև վերջերս «բոսերի բոս» էր համարվում Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ): Նրա կողմնակիցները Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմի հետ մեծ աշխատանքներ են տարել, որպեսզի վերջինս փոխի իր դիմումը:
«Ռոսբալթ»-ի աղբյուրի խոսքով՝ դրանից հետո Շաքրոյի շրջապատը լքել է երկիրը, մասնավորապես, «օրենքով գողեր» Դավիթ Օզմանովը (Դաթո Կրասնոդարսկի), Նոդարի Ասոյանը (Նոդար Ռուստավսկի), Շալվա Օզմանովը (Կուսո): Բոլոր նրանք Կալաշովի բարեկամներն են: Ինչպես նաև Ռուսաստանից հեռացել է նաև գանգստերների խումբը և մի շարք անձինք, ովքեր նրան ֆինանսական ծառայություններ էին մատուցում:
Հաղորդվում է նաև, որ թափուր տեղի համար մրցակցում են «օրենքով գողեր» Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի) և Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի):