«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանի մեղադրանքը կրճատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանքը:

Ինչպես նշեց փաստաբան Տիգրան Սարգսյանը Գիչյանն իրեն մեղավոր չի ճանաչում. «Կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա, գործուն փաստեր պետք է լինեն, սակայն նրանք բացակայում են: Քննիչը կարծում է, որ Գիչյանն ազատության մեջ  կարող է խուսափել գործի քննությունից, սակայն նա ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, երբ իմացել է կատարվածի մասին»:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ գործի նյութերում նշած է եղել, թե Գիչյանին բերման են ենթարկել, սակայն իրականում նա ինքնակամ է ներկայացել:

Փաստաբանը նաև նշեց, որ երկամսյա կալանքի մասին որոշումը կբողոքարկեն. «Ինչպես գիտեք իմ պաշտպանյալը մեղդրվում էր երկու հոդվածներով՝ 219 շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն և ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով պատանդ վերցնելնուն օժանդակելու մեջ, սակայն դատարանի որոշմամբ նրա մեղադրանքները կրճատվել են և պատանդ վերցնելուն օժանդակելը հանվել է»:

Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: Նա ցուցմունք էր տվել, որ երբ իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, որոնք մի քանի անգամ եկել են իր տուն, ուսումնասիրել բեռնատարը: Նա ասել է, որ մերժելուց հետո սպառնացել են ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել, ինչից հետո ստիպված է եղել բեռնատարը տրամադրել նրանց: Ավելի ուշ փաստաբանն ասել էր, որ Գիչյանը փոխել է նախնական ցուցմունքը:




Լրահոս