Այնքան էլ վիճակը լարված չէ, բայց ամեն դեպքում զգոն ենք. Ռազմիկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊԲ հայտարարություն էր տարածել, որ ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:

Նշենք, որ հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը  զրուցեց «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնականում Թալիշի ուղղությամբ են կրակոցները:

«Բոլոր տղերքի հետ կապի մեջ ենք: Այնքան էլ վիճակը լարված չէ, բայց ամեն դեպքում զգոն ենք», ասաց նա:

Իսկ մեր այն հարցին, թե չեք պատրասվում մեկնել ճակատ: Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ իրենց հրամանատարների, տղաների հետ միշտ կապի մեջ են և անհրաժեշտության դեպքում  շատ կարճ ժամանակում կարող են մեկնել և կանգնել նրանց կողքին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս