1000-ական դրամների փոխարեն թող ցանկացած տղամարդու տարվա մեջ գոնե երկու անգամ 10 օրով ռազմական մարզումների կանչեն. Վովա Վարդանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ երեկ Կառավարության նիստին ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներից ամսական պարտադիր կերպով գանձել հազարական դրամ, բուռն քննարկումների տեղիք է տվել:

Առանց ժոովրդի հետ հաշվի նստելու կայացրած այս որոշումը դեռ ամենը չէ, պարզվում է հիմա էլ քննարկում են, որ 1000-ական դրամները քիչ են և բարձր աշխատավարձ ստացողները պետք է շատ ավելին վճարեն:

1000-ական դրամների որոշման շուրջ ArmLur.am-ի հետ զրույցում հետաքքրիր տեսակետ հայտնեց հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը.

«1000-ական դրամներ հավաքելը ես անկեղծ ասած չեմ պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի: Կառաջարկեի, որպեսզի դրա փոխարեն ցանկացած տղամարդու, տարվա մեջ գոնե երկու անգամ 10 օրով ռազմական մարզումների կանչեն և մարտական գործողություններին պատրաստեն, իսկ նրանք ովքեր չցանկանան մասնակցել, գումար վճարեն դրա դիմաց, որը հնարավորություն կտար հայրենիքը պաշտպանել ցանկացողներին ավելի լավ պայմաններ ապահովել: Այդ ծրագիրն ուղղված է վերքերը փակելուն, բայց ես առաջարկում եմ, որպեսզի վերքերը չլինեն»:




Լրահոս