
Նոյեմբերի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Տավուշի մարզի Կողբ գյուղում՝ «Ավագի ձոր» թաղամասում՝ թիվ 30 տան բակում, մոտ 4 տ կուտակած անասնակեր, Գորիս-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին հարակից հանդամասում՝ մոտ 20 հա, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին 3000 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: