Սերժ Սարգսյանն ու Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը:

Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը




Լրահոս