Ընտրել ենք նվազագույն վճար սահմանելու սկզբունքը. Վիգեն Սարգսյանը` բուռն քննարկման արժանացած նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում սկսվել է պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել է արտահերթ նիստը, որին որպես հիմնական զեկուցող մասնակցում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս նիստի անհրաժեշտությունն առաջացել էր երեկ կառավարության նիստում ընդունված որոշումից հետո: Համաձայն դրան յուրաքանչյուր աշխատող պետք է ամսական հազար դրամ վճարի զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում տալու համար։

Նախագծի համաձայն, 2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Եթե զոհվածը սպա է, ապա նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ կհատկացվի, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարն դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն: Նախատեսվում տարբեր փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի ժամանակ:

Սարգսյանը ընդգծեց, որ  իրենք ընտրել են նվազագույն վճար սահմանելու սկզբունքը, և դա անկախ հանգամանքից, թե որքան տարբեր է տնտեսվարողների շրջանառությունը։ Բայց դա չի նշանակում, որ պետք է սահմանափակվել հենց այդ գումարով: Այն մարդիկ, ովքեր կցանկանան ավել գումար վճարել, կարող են դա անել:

Հավելենք, որ երեկ կառավարության նիստում ընդունված նախագիծն արդեն իսկ բուռն քննարկումների առիթ է հանդիսացել: Հիմնական քննադատությունը կապված է այն հանգամանքի հետ, որ տարբեր չափի աշխատավարձ ստացողները պետք է միևնույն գումարը վճարեն:




Լրահոս