ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Աբովյան քաղաքի «Օլե» գիշերային ակումբի մոտակայքում հոկտեմբերի 30-ին 31-ամյա Մամիկոն Գրիգորյանին դանակահարելու մեջ կասկածվող 24-ամյա Հակոբ Արշակյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել։
Հակոբ Արշակյանը նախկինում դատապարտվել է ծեծի, խուլիգանության եւ մարմնական վնասվածք հասցնելու համար։ Իսկ հոկտեմբերի 31-ին հետախուզվող երիտասարդը Աբովյանում դանակահարել է «Օլե» ակումբի տնօրենին, որը գանգի ձախ քունքային շրջանի դանակարման ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։
Ավելի ուշ տուժածին տեղափոխել են Երեւանի «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ ելնելով այն հանգամանքից, որ նրա կյանքին վտանգ է սպառնում եւ անհնրաժեշտ է խիստ մասնագիտական բժշկական միջամտություն։
Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Հակոբ Արշակյանի՝ ակումբում հաշիվը փակելու շուրջ, որից հետո Արշակյանը դիմել է փախուստի։ Մի քանի րոպե անց ակումբի տնօրենը հայտնաբերվել է բակում՝ դանակը գլխի մեջ խրված։
Հակոբ Արշակյանի դեմ հարուցվել է քրեական գործ։
Դեպքի առթիվ քննությունը շարունակվում է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 8-ին Մամիկոն Գրիգորյանը Երեւանի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր։
Մանրամասները՝ տեսանյութում: