ArmLur.am-ը ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկանում է, որ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր՝ նոյեմբերի 11-ին, տեղի ունեցած արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին տրամարդած թիվ 758/4, 758/5, 758/6, 758/8, 758/9, 758/10, 758/11, 758/12, 758/13 արտարժույթի առուվաճառքի լիցենզիաները:
Նշենք, որ նիստը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին տրամադրվել են փոխանակման կետի եւ փոխանակման կետի 9 մասնաճյուղերի լիցենզիաներ: