
Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գործադիր խորհրդի նախագահ Աքըն Աթալայը, փոխանցում է Ermenihaber-ը:
Թուրքական «sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Աթալայը ձերբակալվել է Բեռլինից Ստամբուլ ժամանելուն պես: Նա կասկածվում է «ահաբեկչական կազմակերպության օգտին գործունեություն ծավալելու» մեջ:
Նշենք, որ Թուրքական դատախազությունը «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ`թուրքական մամուլում այսպես է կոչվում իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը) և «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին գործունեություն ծավալելու կասկածանքով թերթի նկատմամբ սկսված հետաքննության շրջանակներում որոշում էր կայացրել ձերբակալել խմբագրական և ղեկավար կազմի 13 անդամի: Նրանցից 9 անդամ, այդ թվում նաև գլխավոր խմբագրի՝ Մուրադ Սաբանջուն դատարանի որոշմամբ կալանավորվել էին: