
Մինչ Ամերիկան նոր նախագահ էր ընտրում, աշխարհի տարբեր ծայրերից քաղաքագետները կանխագուշակում էին, թե Դոնալդ Թրամփը ինչպես կարող է ազդել պատմության ընթացքի վրա:
Նրանք սկսեցին հիշել այդ առումով Նոստրադամուսի և Վանգայի կանխատեսումները:
Նոստրադամուսի կանխատեսումները վերծանողները պնդում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահը Հակաքրիստոսի մարմնավորում է, ով Երրորդ համաշխարհային պատերազմ կհրահրի:
Վանգան գուշակել էր, որ ԱՄՆ-ի 44-րդ նախագահը կլինի սևամորթ: Ապա նաև հայտարարել, որ Բարաք Օբաման կլինի ԱՄՆ-ի ամենավերջին նախագահը:
Դեռևս պաշտոնապես Դոնալդ Թրամփը չի ստանձնել իր պարտականությունները: Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: Եվ ողջ աշխարհը շունչը պահած սպասում է, թե արդյոք իրականություն կդառնա Վանգայի գուշակությունը…