
Այսօր Մոսկվա կինոթատրում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված հրամանատար Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշ-երեկո:
Երեկոյին ներկա էին ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ մի շարք հասարական-քաղաքական գործիչներ, զինվորականներ:
Հուշ երեկոյի ընթացքում տեղի ունեցավ «Բանակի մայրը» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված էր բոլոր զինվորների մայրերին, այդ թվում և Արմենակ Ուրֆանյանի մայրիկին, ով ողջ ընթացքում արցունքոտված աչքերով հետևում էր ֆիլմին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան