Անդրանիկ Գրիգորյանին բուժող բժիշկը կանխատեսումներ է արել և հայտնել, որ նա այլևս առաջվանը չի դառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական գերությունից վերադարձած ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի ծառայակիցները նոր մանրամասներ են պատմել: Հայրենադարձված ռազմագերու քրոջ ամուսինը`Արմեն Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հակառակորդի սահմանն անցնելուց երկու օր առաջ Անդրանիկի մոտ նոպաներ են սկսվել, ճաշարանում հաց ուտելիս նա դեն է նետել ափսեները, որից հետո տարվել է բուժկետ: Այստեղ մի քանի օր մնալուց հետո նրան կրկին դիրքեր են բարձրացրել, եւ հենց դրա հաջորդ օրը`2015-ի մարտի 22-ին, Անդրանիկ Գրիգորյանը հատել է սահմանը

Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ Անդրանիկը վեցամսյա հարկադիր բուժում է ստանում, եթե առողջանա, փետրվարին դատաքննությունը կսկվի: Ա. Հարությունյանի փոխանցմամբ`Ստեփանակերտի հոգեբուժարանում Անդրանիկ Գրիգորյանին բուժող բժիշկը կանխատեսումներ է արել եւ հայտնել, որ նա այլեւս առաջվանը չի դառնա: Ըստ երեւույթին, հայրենադարձված ռազմագերին քրեակատարողական հիմնարկում պատիժ չի կրի:

Հիշեցնենք` պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը սահմանը հատել է 2015թ. մարտի 22-ին, իսկ հայրենադարձվելուց հետո հայտարարել է, թե երբեք չի ցանկացել նման բան անել:




Լրահոս