Հայաստանի հավաքականը վերջին րոպեին խփած գոլով հաղթեց Չեռնոգորիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի E խմբի 4­-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հաղթեց Չեռնոգորիայի թիմին 3:2: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային թիմը մեկնարկային րոպեներին բավականին ակտիվ սկսեց խաղը, սակայն 3 րոպեին ընթացքում պաշտպանների իրար հաջորդող սխալների պատճառով 2 գնդակ ընդունեց սեփական դարպասը:

Նախ 35­-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կոյաշևիչը, իսկ 38­-րդ րոպեին Չեռնոգորիայի երկրորդ գոլը խփեց Յովետիչը: Երկրորդ կեսի սկզբին Հայաստանի հավաքականը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: 59-­րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արթուր Գրիգորյանը: Հաջորդ գրեթե ամբողջ ընթացքում ազգային ընտրանին տիրել էր նախաձեռնությանը և համառ գրոհներն իրենց արդյունքը տվեցին 74 րոպին, երբ Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 2:2:

Վերջին րոպեին Հայաստանի հավաքականի հաղթական գոլը խփեց Գևորգ Ղազարյանը և ազգային ընտրանին առաջին հաղթանակը տոնեց ընտրական փուլում: Հայաստանի և Չեռնոգորիայի ազգային թիմերը երբեք չեն հանդիպել, միայն 21 տարեկանների ազգային թիմերն են մրցել՝ այն էլ 2011 թվականին: Այդ խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 4:1 հաշվով: Հաջորդ հանդիպումը ազգային ընտրանին կանցկացնի 2017 թվականի մարտին՝ Երևանում հյուրընկալելով Ղազախստանի թիմին:




Լրահոս