Կադրային ինչ փոփոխություններ են սպասվում ՊՆ-ում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս սկսում է կադրային փոփոխությունները: Արդեն հայտնի է, որ Հանրային հեռուստաընկերության 1-ին լրատվականի տնօրեն Գեւորգ Ալթունյանը նշանակվելու է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ փոխարինելով Վարդան Ավետիսյանին: Սա ոչ այնքան Վիգեն Սարգսյանի կադրային նշանակումն է, որքան Բաղրամյան 26-ինը՝ իշխանություններին ծառայած Ալթունյանին հո օդում չէի՞ն թողնի:

Ինչ վերաբերում է Վ․ Ավետիսյանին, ապա նա համակարգի հնաբնակներից է, Սերժ Սարգսյանի համագյուղացին։ ՊՆ-ում վստահ են` նրան եւս անգործ չեն թողնի, խորհրդական կամ նման մի պաշտոն կտան: Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ում կաշխատի նաեւ արդարադատության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ղուլյանը, ամենայն հավանականությամբ՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս