Պայթյուն Հերացու փողոցում գտնվող բենզալցակայանում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ այսօր ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին:

Հրդեհի հետևանքով տուժել է բենզալցակայանի մոտակայքում կայանված բենզատարի վարորդը (1960 թ. Թ. Հ.), ով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հավելենք նաև, որ ըստ ականատեսի մեքենա է կանգնել  բենզալցակայանի մոտակայքում, որից հետո հանկարծակաի պայթյուն է եղել:

Լուսանկարը` shamshyan.com-ի:

 




Լրահոս