Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիաբազայում պայթյուն է որոտացել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի ամենախոշոր ավիաբազայի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է BBC-ն:

Պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավոր է: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի առաքելության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ռադիկալ խմբավորումը:

ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի միջև երկկողմ համաձայնագրի համաձայն՝ երկրում մոտ 12 հազար զինծառայող է գտնվում:  Առաքելությունը հայտարարվել է ոչ մարտական:




Լրահոս