Ինչ են պատմում ականատեսները Հերացու փողոցի պայթյունից. մանրամասներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 10.08-ին հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում: Հրդեհի հետևանքով տուժել է բենզալցակայանի մոտակայքում կայանված բենզատարի վարորդը (1960 թ. Թ. Հ.), ով նախ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, ապա այտեղից Ճառագայթային բժշկական և այրվածքաբանական կենտրոն:

Տեղեկացանք, որ տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

ArmLur.am-ի հետ զրույցում ականատեսները նշեցին, որ հանկարծակի ուժեղ պայթյունի ձայն են լսել և մեքենան սկսել է այրվել. «Սկզբից շատ վախեցանք, մտածեցինք զոհեր կլինեն, բայց բարեբախտաբար  զոհեր չկան, մենակ վարորդին հիվանդանոց տեղափոխեցին, բայց ասացին, որ միայն այրվածքներ է ստացել»:

Հավելենք նաև, որ այրվել են բենզալցակայանում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի 377 LL 64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայանի 2 հաշվիչ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ, տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ:

Բենզալցակայանի աշխատակից Զ. Ա.-ը (ծնվ. 2000թ.) դեմքի շրջանում ստացել է այրվածքներ, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

img_3790

img_3791

img_3792

img_3794

img_3796

img_3797

img_3799

img_3803

img_3805

img_3807




Լրահոս