Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 06-21-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի թաղամասում Է. Հ.-ի թիվ 2/3 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.52-ին: Այրվել են տան ննջասենյակը (մոտ 20 քմ) եւ տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):
Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են 58-ամյա Է. Հ.-ի դին (այրվածքներով):