
Հարավային Կորեայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Սեուլի կենտրոն՝ պահանջելով երկրի նախագահ Պակ Կըն Հեի հրաժարականը, փոխանցում է Yonhap գործակալությունը:
Ցուցարարները ուղևորվել են երկրի նախագահի նստավայր (Կապույտ տուն):
Պակ Կըն Հեին կասկածում են նրանում, որ նա թույլ է տվել իր ընկերուհուն հասանելիություն ունենալ գաղտնի փաստաթղթերի նկատմամբ և ազդեցություն ունենալ կառավարությունում կադրային նշանակումների վրա:
Հաղորդվում է, որ նախագահի վարկանիշը ներկա պահին գտնվում է ռեկորդային ցածր մակարդակի վրա: