Իրեր, որոնք խորհուրդ չի տրվում նվիրել. ինչը կարող է դժբախտություն բերել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էքստրասենսը հուշում է`ինչ չի կարելի է նվիրել: Իհարկե, կան երևույթներ, որոնց հետո բոլորը չէ, որ կարող են համամիտ լինել:

Գոտի

Հաճախ է պատահում, որ որպես նվեր գոտի ենք ստանում: Թվում էր` լավ և միշտ պետքական նվեր է: Մինչդեռ, պայծառատեսը վստահ է, որ այն կարող է Ձեր գործողությունները կապել. «Դուք կապկպված կլինեք և չեք կարողանա հասնել նրան, ինչին ցանկանում եք: Դուք ցատկի պակաս կզգաք: Այս դեպքում անհրաժեշտ է վճարել, փոխադարձ նվեր անել: Նման բան արեք`եկեղեցուց երեք մոմ գնեք, դրեք Ձեր առաջ, կողքին`գոտին, և ընթերցեք Հայր մերը 12 անգամ: Հանգցրեք մոմերը: Իսկ մեկ շաբաթ անց արդեն կարող եք կրել գոտին»,- ներկայացրել է պայծառատեսը:

1292236369_3

Ձեռնոցներ

Ամենատարածված նվերներից մեկը ձեռնոցն է: Սրանք ևս կարող են Ձեզ վնասել: Ահա, թե ինչ է ասում այս առիթով էքստրասենսը. «Ձեռնոց նվեր ստանալով`Դուք կարող եք հայտնվել նվիրողի տիրապետության տակ, այսպես ասած`նրա ձեռքում»:

Հին դարերում ձեռնոց նվիրելը նպատակ էր հետապնդում ներազդել մարդու վրա`ստիպելով նրան հնազանդվել: Ձեր «Ես»-ը, ինչպես նաև ֆիզիկական և հոգևոր վիճակները կարող են տուժել: Խորհուրդն է փոխադարձ քայլ ձեռնարկելը: Ոչ շուտ, ոչ ուշ, քան 7 օր անց հարկավոր է նմանատիպ նվեր անել: Կամ էլ նվիրողին հյուր գնացեք և «պատահաբար» այնտեղ թողեք ձեռնոցները և յոթ օր անց հետ վերցրեք: Կախարդանքի ուժը, եթե այն կա, կկորչի ձեռնոցներից:

17284-472x265

Խաչ

Դուք եթե վստահ եք ձեք Ձեզ նվիրողի անկեղծության մեջ, ապա ոչ մի դեպքում չի կարելի է ընդունել պարանոցից կախելու խաչ: «Եթե ընդունել եք խաչը, ապա Ձեզ վրա եք վերցրել նաև այն նվիրողի խաչը: Եթե վստահում եք մարդուն, նա լավ ճակատագիր ունի, առողջ է, հարուստ է և հաջողակ, ապա Դուք Ձեզ վրա եք վերցնում նրա ճակատագիրը: Փոխադարձ քայլ ձեռնարկեք այդ դեպքում: Խաչը եկեղեցի տարեք, կամ լոմբարդ, իսկ ձեռք բերված գումարները աղքատներին տվեք: Սակայն խաչը թողնել չի կարելի, դրանից մեծ ուժ է դուրս է գալիս»,- ասում է էքստրասենսը:

l5130

Թաշկինակ

Թաշկինակ վերցնելով`շուտով արցունքներ կմաքրեք: Այն նախկինում շատ քաղաքակրթություններում տալիս էին միայն դժվարին պահերին, հուղարկավորության արարողություններին, ծանր հիվանդներին: Այն հիվանդություն և անհաջողություն է խորհրդանշում: Այդ պատճառով այն նվեր ընդունելով` Դուք Ձեզ վրա եք վերցնում նվիրողի խնդիրները: Անհրաժեշտ է անմիջապես փոխադարձ նվեր անել կամ այրել այն:

45400Դանակներ

Դանակները հանցագործության են դրդում: Այն նվեր ընդունելով`անհրաժեշտ է անմիջապես փոխադարձ նվեր անել: Սակայն ավելի լավ է`այն երբեք չնվիրել, առավել ևս հենց այնպես նվեր չընդունել:

2

Դրամապանակ

Դրամապանակը խորհրդանշում է «չարքաշություն», եթե նվիրողը դրա մեջ գումար չի դնում: Ստացողը ևս պետք է նվիրողին գումար տա:

5683

Մկրատ

Մկրատը կրճատում է կյանքը, խզում է շրջապատի հետ կապերը: Մի’ ամաչեք հրաժարվել նվերից: Եթե այնուամենայնիվ հյուրն այն թողել է, ապա եզրակացություններ արեք Ձեր ծանոթի իրական կերպարի մասին: Նրա հեռանալուց անմիջապես հետո անհրաժեշտ է ազատվել մկրատից:

5139897748d4e7ffb96c4aab14cfd6c7

Հայելի

Հայելին «վերցնում է» գեղեցկությունն ու երիտասարդությունը: Առավել վտանգավոր են հնամենի հայելիները: Անգամ ծեսերը չեն փրկի: Ավելի լավ է հրաժարվել  այդ նվերից կամ դեն նետել`չկոտրելով: Հայելին կոտրելու հետևանքը լինում է 7 տարվա մենությունը:

3805158_1

Ժամացույց

Ժամացույցները կարող են կանգնեցնել Ձեր կյանքի ժամանակը կամ առողջությունը: Փոխադարձ նվեր արեք անմիջապես, կամ եթե հնարավոր է`մի’ վերցրեք:

320px-pocket_watch_with_chain

Շատերը չէ, որ հավատում են վերը շարադրվածին, սակայն կա մարդկանց խումբ, որը հարյուրամյակներ շարունակ սերնդեսերունդ փոխանցված ծեսերը, ավանդույթներն ու էքստրասենսների խորհուրդները շարունակում է պահպանել:

Սակայն ինչպես ասում են`յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում`ինչին հավատա, ինչին`ոչ:




Լրահոս