Նոյեմբերի 3-ի երեկոյան, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները որոնք ծառայություն էին իրականացնում Նոր Նորքի թաղապետարանի և հարակից տարածքներում ռադիոկապով օժանդակ ուժեր են խնդրել: Նրանց ձայնում տագնապ է եղել:
Վայրկյաններ անց ոստիկանության բաժին է ահազանգել նաև տեսուչներից մեկը և լրացուցիչ օժանդակ ուժեր խնդրել: Նա հայտնել է, որ թաղապետարանի մոտ անհայտ քաղաքացիները քաշքշուք են սկսել պարեկային ծառայողների հետ: Դեպքի վայր է ժամանել նաեւ հերթապահող օպերատիվ խումբը:
Ոստիկանություն բերման է ենթարկվել 4 քաղաքացի, բոլորն էլ հարբած:
Մանրամասները՝ տեսանյութում: