Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց քառօրյա պատերազում զոհված փոխնգնդապետի որդուն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Գրիգորյանը Արցախյան քառորյա պատերազմում հերոսաբար զոհված, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդին է։ Նվիրենք նրանց հեքիաթ խորագիրը կրող ծրագրի շրջանակներում իրականացվում են արցախյան պատերազմի հերոսների երեխաների երազանքները։ Հովիկի երազանքը՝ Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր։

15078581_1872261872992776_8323565678638576205_n

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ղեկավարության շնորհիվ այդ երազանքը նույնպես իրականություն դարձավ։ Եվ Հովիկը իր ընտանիքի հետ միասին կարողացավ ներկա գտնվել Հայաստան-Մոնտենեգրո խաղին։ Սկզբում, ինչպես բոլոր նա նույնպես տխրում էր, երբ մեր հավաքականը չէր կարողանում գոլ խփել, իսկ երկրորդ խաղակեսում ուրախությանը չափ ու սահման չկար։ Հանդիպումից հետո իրականացավ բուն նպատակը։ Եվ Հովիկը հանդիպեց Հենրիխ Մխիթարյանի հետ, խնդրեց նրա ստորագրությունը և լուսանկարվեց։

15078964_1872262052992758_1212064965928889659_n




Լրահոս