Հագուստս պատռեցին, ձեռնաշղթաներ հագցրին և տարան Կենտրոնի ոստիկանության բաժին. փաստաբանը մանրամասնում է իր բերման ենթարկելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Վարդան Նիկողոսյանին երեկ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Պարզվում է, որ երեկ կես գիշերին Նիկողոսյանը եղել է հասարակական սննդի փակ «օբյեկտ»-ում՝ իր հարազատների, ընկերների հետ, որտեղ ներխուժել են ոստիկաններ և ապօրինի պահաջներ են ներկայացրել, թե ինչո՞ւ են աղմկում և պահանջել են հեռանալ:

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ ոստիկաններին հայտնել է, որ ինքը փաստաբան է և, որ հակաօրինական ոչինչ չի կատարվում, իրենք ծնունդ են նշում, սակայն ոստիկանների բռնի ուժով փաստաբանին բերման են ենթարկել. «Ձեռքերս ոլորեցին, հագուստս պատռեցին, ձեռնաշղթաներ հագցրին և տարան Կենտրոնի ոստիկանության բաժին: Մինչև ժամը 4-ը ինձ պահեցին այնտեղ առանց որևէ փաստաթղթի, առանց որևէ հիմնավորման: Խնդրում եմ ցույց տվեք, թե ինչի՞ հիման վրա եք բերման ենթարկել, դրսում՝ փաստաբան Արմեն Հակոբյանը կանգնած, նրան թույլ չէին տալիս, որ ներս մտնի: 4 ժամ պահեցին: Շարունակելու եմ գործողություններս, պետք է դիմեմ Հատուկ քննչական ծառայություն՝ ոստիկանների ապօրինի գործողությունների դեմ»:

 

 




Լրահոս