ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց էր կատարել ՀՀ Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ Կարեն Կարապետյանը քննարկել էր մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանի հետ:
-Պարո՛ն Կամենդատյան, ինչպե՞ս անցավ վարչապետի հետ Ձեր հանդիպումը: ԻՆչ տպավորություններ ունե՞ք:
-Արտակարգ:
–Իսկ ինչպիս՞ի խնդիրների մասին բարձրաձայնեցիք և ի՞նչ լուծում առաջարկեց Կարեն Կարապետյանը:
-Չէ, խնդիր բարձրացնելու ժամանակը չէր: Մարդն եկել էր մոտիկից իմանա ինչ կա չկա, որ իրար հետ լավ աշխատենք: Շատ գոհ ենք: Տրամադրություններս բարձր է:
–Կարեն Կարապետյանը մինչև տարեվերջ ժամանակ է տվել, որպեսզի ներկայացնեք համայնքների զարգացման ծրագրերը: Իսկ Դուք մտածե՞լ եք, թե ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք ներառելու ծրագրում…
-Մենք ապրում ենք ռիսկային գոտում և ծրագիր ներկայացնելն այդքան էլ հեշտ չի: Ամենակարևորը՝ խաղաղության հարցն է, որը որևէ մեկի ձեռքում չի: Մենք լավատես ենք ու հույսով: Այդ կյանքը վերապրում ենք ու պետք է այդպես էլ շարունակենք: Ձևական հիմնախնդիրներ առաջ քաշելու ժամանակ չունենք: Առանց խաղաղության շատ դժվար է:
Լիդա Եղիազարյան