
Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավլո Կլիմկինի հետ:
Ի շարունակություն երկու երկրների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի՝ արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: