
Նոյեմբերի 13-ին, ժամը 05.42-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի զորավար Անդրանիկի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող չգործող ջահերի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.50-ին, մարվել՝ 06.07-ին: Այրվել է 70 սմ էլ. մալուխ, մեկ հեռախոս և մասամբ մեկ պահարան: